«Ոսկե Գլոբուս» 2015-ի մրցանակակիրները (տեսանյութ)
Այսօր Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Ոսկե Գլոբուսի» 72-րդ մրցանակաբաշխությունը, որը հյուրընկալում էին Թինա Ֆեյն ու Էմի Փոլերը։
Մրցանակաբաշխության ժամանակ լավագույն գեղարվեստական դրամատիկ ֆիլմ է դարձել «Պատանեկություն» ֆիլմը, որը, ի դեպ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրելի ֆիլմն էր 2014թ․-ին, ինչի մասին նախագահն ասել էր People ամսագրի հետ հարցազրույցում։
Լավագույն դրամատիկ ֆիլմի դերասանուհին է Ջուլիան Մուրը՝ «Still Alice» ֆիլմի դերակատարության համար։
Լավագույն դրամատիկ ֆիլմի դերասան է ճանաչվել Էդի Ռեդմեյնը՝ «The Theory of Everything» ֆիլմի դերակատարության համար։
Լավագույն երաժշտական կամ կատակերգական ֆիլմն է «The Grand Budapest Hotel»-ը։
Լավագույն երաժշտական կամ կատակերգական ֆիլմի դերասանուհի է դարձել Էմի Ադամսը՝ «Big Eyes» ֆիլի, և լավագույն դերասան՝ Մայքլ Քիթոնը՝ «Birdman» ֆիլմի դերակատարության համար։
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է դարձել Պատրիսիա Արկեթը՝ «Պատանեկություն», լավագույն դերասան՝ Ջեյ Քեյ Սիմոնսը՝ «Whiplash» ֆիլմերի կերպարների համար։
Լավագույն անիմացիոն ֆիլմն է «How to Train Your Dragon 2»-ը։
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել «Leviathan»-ը։
Լավագույն ռեժիսոր մրցանակին արժանացել է Ռիկարդ Լինքլեյթերը՝ «Պատանեկություն» ֆիլմի համար։
Լավագույն սցենար անվանակարգում հաղթող են ճանաչվել Ալեխանդրո Գոնզալեսը, Նիկոլաս Ջիակոբոն, Ալեքսանդր Դինելարիսը և Արմանդո Բոն՝ «Birdman» ֆիլմի համար։
Լավագույն օրիգինալ երգ մրցանակը ստացել է Ջոն Լեջենդը՝ «Սելմա» ֆիլմում Glory երգի համար։
Լավագույն հեռուստասերիալ է դարձել «The Affair»-ը, լավագույն մինի-հեռուստասերիալ՝ «Ֆարգո»-ն։
Cecil B. DeMille-ի կյանքի ձեռքբերումների մրցանակին արժանացել է Ջորջ Քլունին։
