Ոսկեպատ ու պարսպապատ դղյակներից հեռու...
Գայանե Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սա նոր Հայաստանն է, եւ ՎԵՐՋ!!!
Այս Տեսանյութը դիտելուց հետո, անասելի հպարտություն ապրեցի: Եւ եւս մեկ անգամ համոզվեցի, որ ի դեմս նոր Ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, ՀՀ Ոստիկանությունում իրականում կան, ու եղել են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ու իրենց գործին նվիրյալ ոստիկաններ: Ոսկեպատ ու պարսպապատ դղյակներից.... ու բնականաբար կոռուպցիոն դրսեւորումներից շատ հեռու:
Հ. Գ Եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ՝ կայացրել է արժանի եւ ճիշտ որոշում. Համակարգի ղեկը վստահելով այն ոստիկանին, ով Արժանապատիվ է ԱՊՐԵԼ....
Հ.Գ1
Իսկ այն լուսավոր ու գեղեցիկ բնակարանում, որտեղ ապրում է ՀՀ Ոստիկանապետի ընտանիքը, ինձ համար, եւ կարծում եմ շատերիս համար՝ կասկածելի ճանապարհներով վեր խոյացած դատարկ ու ոչինչ չասող դղյակներից՝միանշանակ վեր է....
Այնքան սեր ու ջերմություն կար Ոստիկանապետի ընտանիքում:
Երբեք՝ ոչ մի բարձրաստիճան պատոնյայի մասին, առիթ չեմ ունեցել այս կերպ արտահայտվելու:
Փաստորեն՝ կարող է նաեւ այսպես պատահել))))
