Ոստիկանական «պազիկի» վարորդն ավտոբուսի միակ ուղևորուհուն հասցրել է Արարատ ու փորձել բռնաբարել
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հայկ Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ:
43-ամյա Հայկը վարել է ոստիկանության տնտեսական վարչությանը պատկանող «ՊԱԶ» ավտոբուսը:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 24-ին, գիշերվա ժամը 3-ին Հայկ Բ.-ն, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, իրեն ամրակցված հիշյալ «ՊԱԶ» ավտոբուսով երթևեկել է Շենգավիթ վարչական շրջանի տարածքով:
Նրան կանգնելու նշան է արել Նելլի Ա.-ն (անունը փոխված է), ով Հայկի վարած մեքենան հասարակական տրանսպորտ է կարծել ու խնդրել է իրեն տանել Շենգավիթ թաղամաս: Հայկը համաձայնել է:
Շուրջ 10 րոպե նա մեքենան վարել է ուղևորուհու նշած ուղղությամբ, բայց հետո նրան առևանգելու դիտավորությամբ չարաշահել է իր՝ որպես հասարակական տրանսպորտային միջոց վարողի նկատմամբ ուղևորուհու ունեցած վստահությունը:
Կինը, ավտոբուսի մեջ տեսնելով գարեջրի դատարկ շշերը, անհանգստացել ու վախեցել է և խնդրել է, որ վարորդը կանգնեցնի ավտոբուսը, իջեցնի իրեն:
Հայկն անտեսել է կնոջ խնդրանքներն ու պահանջը:
Կինը փորձել է ավտոբուսի դռները բացել վթարային կոճակները սեղմելով, բայց դա նրան չի հաջողվել, որովհետև ավտոբուսի այդ կոճակները չեն աշխատել:
Կինը սկսել է խնդրել Հայկին, որ նա կանգնի, բացի ավտոբուսի դուռը, ասել է, որ ինքը մոլորվել է, տանը հարազատներ ունի, ովքեր սպասում են իրեն, անհանգստանում են, ասել է, թե ինքը Հայաստան է եկել բուժվելու՝ ուզում է երեխա ունենալ…
Հայկն ասել է, թե չի հավատում, նա մեքենայի դուռը չի բացել, կնոջն ասել է. «Դու բռնվեցիր»:
Մանրամասն՝ 1in.am
