Ոստիկանապետի նախկին ԺՊ Գարիկ Մուրադյանն ու վերջինս ընկերները խորասուզված են ձկնորսության մե՞ջ
ԱՍԵԿՈՍԵ
Սյունիքի մարզում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն, ՀՀ Ոստիկանության Սիսիանի բաժնի պետի՝ նախկին ժ/պ Գարիկ Մուրադյանի գլխավորությամբ և նույն բաժնի աշխատակիցներ՝ Պետիկ Ալեքսանյանի, Հովսեփ Գաբրիելյանի և ՀՀ ոստիկանության Սիսիանի ՃՈ տեսուչի, եւ վերջինիս եղբոր ակտիվ ջանքերի շնորհիվ, Սիսիանի տարածաշրջանում լուրջ բիզնես գործունեություն են ծավալվում.ասել է, թե Գարիկ Մուրադյան եւ ընկերներ անկոտրում թիմը՝ խորասուզված են ձկնորսության մեջ:
Ըստ մարզում տարածված լուրերի, Որոտան գետի Սանդղլու, Կոշաբուլաղ հատվածում, նույն գետի Աղիտու համայնքից մինչև Որոտան համայնք, Գորհայք,Անգեղակոթ համայնքից և Լծեն համայնքից մինջև Տաթև համայնքի հատվածներում՝ հոսանքահարող սարքի միջոցով, նշված տարածքներից պարբերաբար ապօրինի որսացել են կարմրախայթ տեսակի բազմաթիվ ձկներ, Գարիկ Մուրադյանի կողմից՝ այլ մարզից հրավիրված «ձկնագողերի» խմբի կողմից:
