Ոստիկանապետն ազատել է մի շարք ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանների
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններ է իրականացրել` մի շարք բարձրաստիճան ոստիկանների ազատելով աշխատանքից: Մասնավորապես ` զբաղեցրած պաշտոնից ազատվել են Ոստիկանության Աբովյան քաղաքի ոստիկանապետն ու նրա տեղակալը: Ըստ տեղեկությունների Աբովյան քաղաքի ոստիկանության պետ է նշանակվել է Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի տեղակալ Լաերտ Գրիգորյանը, իսկ տեղակալի պաշտոնը զբաղեցրել է Երևանի Նորք Մարաշի ոստիկանության բաժնի պետ Կարեն Գրիգորյանը:
Աբովյան քաղաքի արդեն նախկին ոստիկանապետն ու տեղակալը այլ պաշտոներում դեռևս չեն նշանակվել: Նրանք կադրերի տրամադրության տակ են ու ամենայն հավանականոթյմբ` դեռ երկար կմնան նույն տեղում:
