Ոստիկանապետը կարևորել է անձնակազմի մշտական ինքնակատարելագործումը (տեսանյութ)
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համակարգի օպերատիվ ծառայությունների անձնակազմերի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։
Ոստիկանության պետն անդրադարձել է հանդիպման նպատակին ու խնդիրներին և հիշեցրել ոստիկանի ու սպայի առաքելության, հասարակության և քաղաքացու հանդեպ յուրաքանչյուրի պարտականությունների ու պատասխանատվության մասին:
Ոստիկանության պետն ընդգծել է, որ նման հանդիպումները պարբերական են լինելու՝ նպատակ ունենալով լսել հատկապես երիտասարդ օպերատիվ ծառայողներին, ի հայտ բերել ոստիկանության նոր սերնդի խնդիրները, մտածողության կերպը, նաև խոչընդոտները, որ կարող են հայտնվել նրանց ճանապարհին:
