Ոստիկանապետը սթափության կոչ է անում
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում նստացույց իրականացնողներին մոտեցավ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու կոչ արեց հորդորել Մաշտոցի պողոտան փակած երիտասարդների բացել ճանապարհը:
«Ոստիկանությունը գործողություն չի իրականցի ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդն օրինապահ է: Կենդանի պատ եք կանգնել, մե՞նք ենք ժողովրդի թշնամին, մենք ժողովրդի պաշպանն ենք: Սա մեր բոլորի քաղաքն է, չի կարելի փակել գլխավոր պողոտաները»,-ասաց ոստիկանապետը:
Բարկացած դիմելով ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին` ոստիկանապետը հայտարարեց, որ ակցիային ոստիկանությունը փիլիոփայորեն է մոտենում, բայց դա չի նշանակում, որ ամբողջ փողոցները պետք է փակեն:
Փոխոստիկանապետը Հունան Պողոսյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցարարների մեջ զինված անձիք են հայտնաբերվել ու ձերբակալվել:
