Ոստիկանների հետապնդման պատճառով տաքսիստը ստիպել է երեխային նետվել պատուհանից
ՌԴ Կեմերովոյի մարզում տաքսիստը տուգանվել է երեք հազար ռուբլովայն բանի համար, որ երեխային ստիպել է ընթացքի ժամանակ դուրս նետվել պատուհանից:
Դեպքը եղել է դեկտեմբերի 23-ին Բելովոյում, տեղեկացնում է VSE24-ը:
Իննամյա տղայի ծնողները որդուն տաքսիով ուղարկել են մարզադպրոց, սակայն վարորդը չի զգուշացրել մեքենայում երեխաների տեղափոխման սարքի բացակայության մասին:
Երթևեկության ընթացքում տաքսիստը պետավտոտեսչության կայան է տեսել, կտրուկ շրջադարձ է կատարել, փորձել և թաքնվել: Ոստիկանները տեսել են այդ մանևրը և սկսել են հետապնդել:
Երբ տաքսիստը հասկացել է, որ ոստիկանությունը հետապնդում է, երեխային ստիպել է ընթացքի ժամանակ նետվել մեքենայից: Պետավտոտեսուչը նախ բարձրացրել է երեխային, հետո կանգնեցրել տաքսին: Այդ ամենից հետո երեխան չի տուժել:
