Ոստիկանների կողմից լիազորություններն անցնելու և բռնություն գործադրելու դեպքերով հարուցվել է քրգործ
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդիցփաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապա քաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված վնասների հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Նույն դեպքի կապակցությամբ հաղորդում է տվել նաև քաղաքացի Արտյոմ Մ.-ն՝ հայտնելով, որ ընտանիքիանդամների հետ իր «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելուճանապարհին իրեն կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր անհիմն վիճաբանություն ստեղծելով` բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:
Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու ևվերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայող Գուրգեն Դ.ն հայտնել է, որ 2015 թվականի սեպտեմբերի 27-ին՝ժամը 22:30-ի սահմաններում, գործընկերոջ հետ Աբովյան քաղաքում ծառայություն իրականացնելուընթացքում կանգնեցրել են «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան: Հիշյալ մեքենայի վարորդիցփաստաթղթեր պահանջելու կապակցությամբ ավտոմեքենայում գտնվող անձինք վիճաբանության, ապաքաշքշուկի են բռնվել իրենց հետ, որի ընթացքում վերջիններիս կողմից իր գլխին և դեմքին հասցված վնասներիհետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:Նույն դեպքի կապակցությամբ հաղորդում է տվել նաև քաղաքացի Արտյոմ Մ.-ն՝ հայտնելով, որ ընտանիքիանդամների հետ իր «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով դեպի Աբովյան քաղաք երթևեկելուճանապարհին իրեն կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության ծառայողները, ովքեր անհիմնվիճաբանություն ստեղծելով` բռնություն են գործադրել իր նկատմամբ և պատճառել մարմնականվնասվածքներ:Հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու ևվերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:Կատարվում է նախաքննություն:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
