Ոստիկաններին տեսնելուն պես՝ թմրանյութը դուրս են նետել մեքենայից
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, շրջագայություն կատարելիս, մոտեցել են Երևանյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված «ՎԱԶ-21150» մակնիշի ավտոմեքենային:
Վարորդը` 1990թ. ծնված Արման Թ.-ն, այդ ընթացքում ավտոմեքենայից դուրս է նետել 1 սրվակ և թղթե 1 փաթեթ, որոնց մեջ եղել են կանեփանման չորացրած, մանրացրած զանգվածներ` ծխախոտի խառնուրդով: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայք-էջից:
Արման Թ.-ն և ուղևոր 1992թ. ծնված Զենիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին, որտեղ Արման Թ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Արման Թ.-ն և Զենիկ Հ.-ն ենթարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Կատարվում է հետաքննություն:
