Ոստիկանները բերման ենթարկեցին Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին. ակցիա դատարանից առաջ
Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկին։ Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ` պահանջելով դատարանից անհապաղ ի կատար ածել ՍԴ որոշումը եւ ազատ արձակել երկրորդ նախագահին:
Դատարանի դիմաց առավոտից մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։
Բերման ենթարկվելիս քաղաքացին բղավեց. «Լսեցի, որ ուզում եք ժողովրդին քշեք, ես էլ ասում եմ՝ ժողովուրդը չի քշվում»։
