Ոստիկանները փակել են փողոցը
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրկին բողոքի ակցիա են անցկացնում, այս անգամ՝ գործարանի տարածքում՝ պահանջելով հանդիպում գործարանի տնօրենի հետ: Shabat.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց ակտիվիստներից մեկը, նշելով, որ ցանկանում են տնօրենի հետ հանդիպել.« Ուզում էինք, տնօրենին տեսնել են էլ ասում են ստեղ չի, միլիցիաններն էլ հավաքվել փողոցը փակել էին, մի հազար հոգի էին» ըստ ակտիվիստի ոստիկանները կանգնել էին, որ որևէ քայլ ցանկանային կատարել խոչընդոտեին:«Մարդիկ կանգնեցին, կանգնեցին ձանձրացան և կեսը թողեցին գնացին» ասաց ակտիվիստ:
Այժմ շարունակվում է բողոքի ցույցը «Նաիրիտ» գործարանի մոտ:
