Ոստիկանության Կենտրոնականի բաժնում կա 9 բերման ենթարկված. Նիկոլ Փաշինյան
Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում այս պահին կա բերման ենթարկված 9 ցուցարար : Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բերման ենթարկվածներից երկու հոգու ինքնազգացողությունը վատացել է, նրանց առաջին բուժօգնություն են ցուցաբերել
«Ինձ հավաստիացրեցին, որ բացի այս 9-ից ուրիշ բերման ենթարկված չկա այստեղ: Ոստիկաններն արդեն պաշտոնապես հայտարարել են, որ բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակելու»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում տեսել է Արգիշտի Կիվիրյանին, Վաղինակ Շուշանյանին, Գրիգոր Հակոբյանին, Հովհաննես Սուզուկյանին, Գոռ Կարապետյանին, Արմեն Բալոյանին, Էդուարդ Պետրոսյանին, Ռոբերտ Ալեքսանյանին:
