Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել
Երեկ՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Վ. Գասպարյանի հրամանով` Արսեն Մարդոյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով` Հովհաննես Կարապետյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործունեության բաժանմունքի /ակտերի/ պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` Հովհաննես Մկրտչյանն ազատվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ավագ տեսուչի պաշտոնից և նշանակվել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար: ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար Վահան Էվինյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
