Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 9 դեպք
Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 11 պատահարի հետևանքով 5 մարդ զոհվել է, 18-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության կայքը՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հուլիսի 23-24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը:
Բացահայտվել է գողության 9, խարդախության 6, յուրացման 2, կողոպուտի և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
