«Ոստիկանությունում չի լինի մի հոգի, ով խախտում թույլ տված լինի, եւ համապատասխան արձագանք չլինի»
GalaTV.am-ը գրում է .
Հունիսի 23-ին մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունների առթիվ, ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն, որի շրջանակներում, հիշեցնենք, ոստիկանության 9 ծառայակիցներ ենթարկվել են կարգապահական տույժերի:
ԳԱԼԱ-ն այսօր ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է նշանակված ծառայողական քննությունը: Վերջինս մեզ փոխանցեց, որ այս փուլում հանրությանը ներկայացնելու նոր տեղեկատվություն չունեն:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում:
