Ոստիկանությունը չի պատրաստվում դիմել հատուկ գործողությունների. ուղիղ միացում
Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը հայտնեց, որ ոստիկանությունը առայժմ հատուկ գործողությունների չի դիմի, քանի որ հավաքը խաղաղ բնույթ է կրում: Իրավապահները քայլերի դիմելուց առաջ նախապես կզգուշացնեն քաղաքացիներին:
