Ոստիկանությունը հաստատում է. Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից և գրանցվել կադրերի ռեզերվում
Ոստիկանությունը հաստատում է այն տեղեկությունը, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին նաև, որ Արտակ Հարությունյանը գրանցվել է կադրերի ռեզերվում:
