Ոստիկանությունը կարեւորագույն կառույց է երկրի համար, եւ ճիշտ չէ, երբ փորձում են...
«Ցանկալի չէ, որ էլեկտրաէներգիայի սակագինը թանկանա, ուստի ես վատ եմ վերաբերում թանկացմանը: Բայց այսօր մենք գործ ունենք կարծես թե անխուսափելիության հետ, եւ անկախ հիմքից, անկախ նախապատմությունից եթե այսօր էներգետիկ համակարգը կարող է կոլապսի ենթարկվել այն պայմաններում եթե չբարձրացվի հոսանքի սակագինը, ապա այդ թանակացումը անխուսափելի է: Բնականաբար պետությունը, մենք`բոլորս, պետք է հաշվի առնենք նաեւ սոցիալական բեռը եւ պետք է մեխանիզմներ մտածենք, որ սոցիալական պայթուն չառաջանա երկրում կամ աղքատության ծավալները չմեծանան: Բնականաբար այս մտահոգությունները ունի նաեւ երկրի նախագահը եւ նրա վերջին ելույթի մեջ կային հանրության մտահոգող բոլոր հարցերի շեշտադրումները: Ինչ վերաբերում է աուդիտին, կարծում եմ այդ աուդիտը ոչ միայն խոշոր ընկերության աուդիտ է, այլ աուիդիտի արդյունքները էական նշանակություն պետք է ունենան ընդհանրապես մեր պետության համար: Մասնավորապես, թե որքանով են պետության այսօրվա գործառույթները արդյունավետ, բավարար եւ որքանով է այն գործիքակազմը, որին պետությունը այսօր տիրապետում է արդյունվետ կիրառվում, գործարկվում: Կարծում եմ աուդիտը նաեւ այս հարցերի պատասխանը պետք է տա», Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին տաս օրերի իրադարձություններին ասաց ՀՀ արդարադտության նախարա Հովհաննես Մանուկյանը:
Իսկ ինչ վերաբերում է ցուցարաների այն հայտարարություններին, թե ոստիկանությունը ուժ է կիրառել, կամ ոստիկանության աշխատակիցների կողմից եղել է օրինազանցում, քրեական օրենքի խախտում, եւ այլն, ապա այդ կապակցությամբ էլ Արդարադատության նախարարը նկատեց.«Դրա պատասխանը կարող է տալ միայն քննչական մարմինը, պետք է սպասենք քննչական մարմնի արդյունքներին: Ոստիկանությունը կարեւորագույն կառույց է երկրի համար, կարծում եմ ճիշտ չէ, երբ ոստիկանության քայլերը մեր հանրությունը սկսում է տարատեսակ գնահատականներ տալ»:
