«Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցներին հասցված վնասները».galatv.am (տեսանյութ)
Ոստիկանությունը կվերականգնի լրատվամիջոցների հասցված վնասները, այս մասին Gala TV–ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ «Հետևել եմ ամբողջ գործընթացին։ Ոստիկանության աշխատանքները համաչափ էին, և դրա արդյունքն է, որ մենք այսօր չունենք լուրջ վնասվածքներ»,– ասել է նա՝ ավելացնելով, որ առկա թերությունները շատ կարճ ժամանակ անց կշտկվեն։ Վլադիմիր Գասպարյանը նաև նշել է, որ տեղյակ է, որ վնասվել է լրագրողների տեխնիկան, և նշել է, որ ոստիկանությունը կփոխհատուցի հասցված վնասը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում
