Ոստիկանությունը փորձում է պարզել հիվանդանոցից հիվանդի ընկնելու պատճառները
Հունվարի 8-ին Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի 4-րդ հարկից հիվանդի ցանծ ընկնելու գործով ոստիկանության Շենգավիթի բաժնում հետաքննություն է կատարվում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախնական վարկածով հիվանդը սայթաքել է և ցած ընկել:
ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ավելի վաղ «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ցած ընկած հիվանդը՝ Գարիկ Նավասարդյանը, իրենց մոտ է տեղափոխվել կոտրվածքով, և ԲԿ-ում բուժում է ստանում շուրջ 1,5 ամիս:
Ըստ հիվանդի բացատրության նա 4-րդ հարկի պատուհանը բացել է ու նստել մահճակալի վրա և ծխել, սակայն հետո, թե ինչպես է պատահել, ոտքը սայթաքել է և ցած ընկել երկաթե ծածկի վրա:
Նշենք նաև, որ ընկնելու հետևանքով հիվանդը վնասվածքներ չի ստացել:
