Ոստիկանությունը խնայած միջոցների հաշվին Գյումրիում կկառուցի ոստիկանության հենակետ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` Շիրակի մարզային վարչության Գյումրու ոստիկանության բաժնին կից կկառուցվի ոստիկանության հենակետ:
«Ոստիկանության կողմից տնտեսված միջոցների հաշվին նախատեսվում է Շիրակի մարզային վարչության Գյումրու ոստիկանության բաժնին կից կառուցել ոստիկանության հենակետ` 14.0 մլն դրամ գումարով և կահավորել այն գրասենյակային համապատասխան գույքով և տեխնիկայով»,- նշեց Գասպարյանը:
Նա ընդգծեց, որ 7 մլն դրամն ուղղվում է տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերմանը:
