1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ով ասի`թե ինչ եմ գրում Դավիթ Հարությունյանին, այֆոնիս 50 տոկոսը, նրան եմ տալու...

COMMENT  

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը շռնդալից կերպով շարունակում է «ռեկորդային» հաջողություններ արձանագրել։ Միայն թե մնում է պարզել` կոնկրետ որ ոլորտում։ Նշենք, որ ՀՀ վարչապետի «նվաճողական» քաղաքականությունը առավել խորհրդանշական է վիրտուալ ու որոշ ազարտային ոլորտներում, ինչը խոսում է նրա մասին, որ ի դեմս Հովհաննես Արգամիչի ՀՀ-ն ըստ էության ունի ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ։
Միակ բանը, որ դեռեւս հաջողվում է վարչապետ Աբրահամյանին, ապա իր կաբինետում «սիրողական» մակարդակի ծրագրերի մշակումն ու իրագործումն է, չնայած որ դա էլ առանձնապես շոշափելի արդյունքներ չի ապահովում։ Վերջին գլուխգործոցը` որի իրականացման համար ձեռնամուխ եղավ կառավարության ղեկավարը, վարչապետների ակումբի ստեղծման գաղափարն էր, որն էլ չստեղծված` այնպիսի տպավորություն է, որ վերածվում է թեյ խմելու կլուբի, ուր հաստատ դժվար թե որեւէ մեկը ճար գտնի` էս երկիրը տնտեսական կոլապսից դուրս բերելու համար:

Իհարկե Արգամիչն` իր «կրուգով» հանդերձ ամեն ինչ անում է հասարակության աչքերին ու ընդհանրապես քաղաքական դաշտում թոզ փչելու, թե ինքը վսյոռավնո խաղացող ֆիգուր է ու ամեն տեղից ելքեր փնտրող աս քաղաքական գործիչ, բայց չգիտես ինչու եւ ինչպես նրա մոտ միշտ ամեն ինչ թարս է ստացվում:

Իսկ դրա թիվ մեկ պատճառն այն է, որ «բլեֆը» հենց իրենցից է սկսվում։ Օրինակ մի հարցնող լինի.էդքան խելքից դուրս «պայեստկաներ» որ կազմակերպեցիք, էդքան ծախսեր որ դուք քաշեցիք, է'լ շեյխերին, է'լ ռուսներին, է'լ ամերիկացիներին, ալամ-աշխարհին որ զարմացրեցիք` ձեր լեզուների իմացությամբ ու ծով խելքով, ի՞նչ փոխվեց հայրենի կառավարության ներսում եւ ի՞նչ մի դրական տեղաշարժ արձանագրվեց տնտեսական բլոկում, որ զույգ աչքով հայ հասարակությունը այդպես էլ չի տեսնում:

Էդ որ մինիմալը 25 մլն 800 հազար դրամով մոսկվաներ, հետո էլ Քուվեյթներ եք թռնում `իբր արաբական աշխարհի շեյխերին « կպցնելու» ու ՀՀ բերելու համար, գուցե մտածեի՞ք, որ այդ գումարներով կարող էիք սեփական ժողովրդի հոգսը հոգալ, այլ ոչ թե չեղած բյուջեն էլ «սանրեիք» ու մի կողմ քաշվեիք: Սանրելուց հետո էլ, գոռում–գոչում եք. կոռուպցիայի դեմ պայքար: Մեկը չկա հարցնի.իսկ էդ ո՞վ ա կինոյի էդ դուխով տղեն, որ գալու ա ու կոռուպիայի հերը տա անիծի….
Կոռուպցիայի դեմ պայքար եք սկսում, բայց կոռուպցիայի պապա տարիներ շարունակ հասարակությունը Ձեզ է ճանաչում, կոլապսի մեջ հայտնված տնտեսությունը առողջացնելու ելքեր եք մոգոնում, բայց ինչպես միշտ ՀՀ-ի բյուջեն կոտրած տաշտակի օրն է ընկնում...Եթե ձեր հայտարարությունները, երկար-բարակ ճառերն ու ձեռնարկները ուղղակի «ծյունինգի ու թամաշայի» համար չեն, ապա ի՞նչն է խանգարում տարիներ շարունակ կերած-խմածներիդ ՀՀ-ի բյուջեն խելքի բերելու ու ժողովրդի վիճակը մի քիչ բարելավելու: Եթե իրականում ուզում եք ուժեղ և զարգացած երկիր ունենալ` հզոր ու կայուն տնտեսությամբ, ապա ի՞նչն է Ձեզ խանգարում օրինակ,  կառավարության կազմում մոդելների ու փայլատակող աստղերի փոխարեն հայտնվեն կոնկրետ մասնագետներն ու պրոֆեսիոնալները: Իհարկե ոչ մեկ. բայց քանի դեռ ՀՀ վարչապետը` աշխատավարձի հույսին ապրող ու անբիզնես մնացած Հովհաննես Արգամիչն է, ապա իրատեսական ծրագրերից խոսելն ուղղակի ապսուրդ է ու հեքիաթ, որին չեն հավատա անգամ Արգամիչին ծափ տվողներն ու նրա պալատական «երգիչները»...

Ծրագրերից խոսելը, հատկապես կառավարության ծրագրից, պարզ պոպուլիզմ է: Կառավարությունը, վերջապես  պետք է գիտակցի, որ գործ ունի ռեալ սեկտորի հետ, որի կառավարումը շատ բարդ է, եւ որն իրականում կարող է ամեն մեկի խելքի բանը չլինել: Շատ էլ որ Արգամիչն ասում էր, թե քաղաքական գործիչ լինելու համար խելք պետք չէ...

Չնայած ներկայիս կառավարության ու նրա որոշ հինավուրց անդամների պարագայում, կարելի է ասել  Արգամիչը ճիշտ է դուրս գալիս, քանի որ նախօրեին հայոց խորհրդարանից պատրաստված ռեպորտաժը եւս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ Արգամիչն  ու
իր «անսամբլը» ոչ ավել, ոչ պակաս ժպիտ մանկապարտեզն են հիշեցնում: Չնայած կասկած չկա, որ մանկապարտեզ հաճախող սաները հաստատ այսօրվա մեր որոշ ինքնասիրահարված նախարարներից ու բազում պորտֆելավորներից առավել բանիմաց ու գրագետ կգտնվեն:

Դե հիմա դուք ասեք. ինչո՞վ է տարբերվում ձեր կառավարությունը մանկապարտեզից.որ պետության առջեւ ծառացած լրջագույն խնդիրներն ու մարտահրավերները թողած, եկել նստել ու թիթեռ եք նկարում...

Ի վերջո անտարբերությունն ու արհամարանքը` սեփական ժողովրդի, պետական մարմնի, այս դեպքում` նույն խորհրդարանի հանդեպ իր չափ ու սահմանն ունի. ազարտային խաղերով ու բջջային հեռախոսներով տվայտվելու համար, կարծում եմ ավելի հարմար միջավայր ու ժամանակ կարող եք գտնել: Երբ որեւէ մեկը ձեզ չի քննադատի ու չի «հալածի», թե ինչու եք հեռախոսով սուպեր մարիո խաղում, կամ էլ իրար քոմենթ անում, թե ով կլինի հաջորդը, որ կհամարձակվի «ստի զանգը» կախել ` հայոց խորհրդարանում:
Գուցե Արգամիչը մրցույթ հայտարարեր ու ասեր, որ ով ասի, թե ինչ եմ գրում Դավիթ Հարությունյանին ` այֆոնիս 50 տոկոսը նրան եմ տալու:
Սաղ հեչ, Արգամիչ, էդ նեղ մաջալին բա որ կոնտակնտներիդ կնոպկեն սեղմվեր,  ի՞նչ էիր անելու…Եւ կամ ի վերջո. այֆոնն ա՞ որ քեզ պիտի զարդարի, Արգամի'չ:
Սենց որ գնա, էլ գործի գնալու կարիք էլ չի առաջանա.մոնումենտի շքեղ  դղյակից այֆոնով կարող ես  կառավարել ու մոդելներին գործի տեղավորել, որ հանկարծ երկիրը գործազրկության մեջ չմեռնի…

 

Գայանե   Զարգարյան 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan