Ո՞վ է Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացին
Ադրբեջանական «Ենի մուսաֆատ» թերթը հաղորդել է, որ օգոստոսի 26-ին Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում հայտնվել է Հայաստանի 50-55 տարեկան քաղաքացի: Ադրբեջանական լրատվամիջոցները նորից կեղծարարություն են անում. «Ենի մուսաֆատը» գրում է , թե իբր հայաստանցին Ադրբեջանում է հայտնվել Հայաստանում սոցիալական ծանր պայմանների պատճառով: Քեմեռլի գյուղը սահմանակից է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան, Դովեղ եւ Բերդավան գյուղերին: Հիշյալ համայնքների ղեկավարները տեղյակ չեն, թե իրենց համագյուղացիներից որեւէ մեկն անհետացել է: Զինվորական եւ իրավապահ մարմինները եւս տեղյակ չեն Ադրբեջանում հայտնված անձի ինքնության մասին: Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում սահմանագոտում քաղաքացիական անձի շարժ է նկատվել: Դա կարող էր լինել Ադրբեջանում հայտնված քաղաքացին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/26/491615/
