Ո՞վ է այս տղան, որ դռնեդուռ ընկած գումար է հավաքում
Օրեր առաջ տղային, ով ներկայացավ Սարգիս անունով, հանդիպեցի Հրազդան քաղաքում: Նա շենքից շենք էր անցնում, դռներ թակում ու օգնություն խնդրում՝ ասելով. «Մայրս անկողնային հիվանդ է, ինչով կարող եք օգնեք»: Շենքերից մեկի մուտքի մոտ մոտեցավ ինձ ու գումար խնդրեց: Հետաքրքրությունից հարցրեցի, թե ով է, որտեղ է բնակվում, ինչի ՞համար է գումար հավաքում: Տղան ասաց, որ բնակվում է Չարենցավան քաղաքի հանրակացարաններից մեկում՝ բնակարան 24-ում. «Մեկ տարի առաջ մայրս մեքենայի տակ է ընկել, հաշմանդամ է, ու մինչեւ օրս չի կարողանում շարժվել: Քույր ու եղբայր ունեմ ինձանից փոքր: Ոչ մի տեղից գումար չենք ստանում: Ես ամեն օր տարբեր քաղաքներ են գնում, էսպես գումար աշխատում, որ հաց առնեմ մերոնց համար»: Հարցրեցի, թե այդ օրը որքան գումար է աշխատել, ինչպես այս ուշ ժամին կհասնի Չարենցավան, եւ երբեւէ դիմել են քաղաքապետին, որ օգնի իրենց, պատասխանեց. «Օր ա լինում, շատ եմ աշխատում մինչեւ 2 հազար դրամ, այսօր դեռ 300 դրամ են տվել: Քաղաքապետին դիմել ենք, ասել ա՝ համբերեք: Հրազդանից կհասնեմ մայրուղի, այնտեղից էլ մի մեքենայով Չարենցավան»:
Տղան, որ մոտ 16 տարեկան կլիներ, նշեց, որ կրում է Սարգսյան ազգանունը, մայրը՝ Սուսաննա Սարգսյանը 40 տարեկան է, քույրը՝ Սարգսյան Ավետլանան 12 տարեկան է, փոքր եղբայրը՝ Սարգսյան Հարութը՝ 7 տարեկան: Հաջորդ օրը դիմեցիք Չարենցավանի քաղաքապետարան՝ պարզելու համար կա այդպիսի ընտանիք Չարենցավանում, եթե կա, ապա ինչու օգնություն չի տրամադրվել: «Երկու օր անընդմեջ տարբեր հանրակացարներում հարց ու փորձ ենք արել, նման ընտանիք Չարենցավանում չկա»,- ասացին Չարենցավանի քաղաքապետարանից:
մանրամասները՝hraparak.am-ում:
