Ո՞վ է Հովհաննիսյանի կողմից ազատված Վարդան
Այսօր մամուլը հեղեղված էր այն լուրով, որ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջին օրով աշխատանքից ազատել է շատ կարճ կիսաշրջազգեստներ հագնող, այսպես ասած, անհարիր հագուստով նախարարություն ներկայացող Հովհաննես Մանուկյանի օգնականին, ում անվանել էին Վարդա։ Analitik.am-ը փորձեց պարզել, թե այդ ինչ Վարդա են ազատել աշխատանքից։ Պարզվեց, որ այդ օրն աշխատանքից ազատվել է մի աղջիկ, ում նախարարությունում բավականին սիրում էին հենց իր համեստության համար։
