Ո՞վ է հրահանգել մարդկանց վրա զենք պահել. Անի Սամսոնյան
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր Մյասնիկյան պողոտայում վրաերթի է ենթարկվել մի ցուցարար, որին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց:
Ավելի ուշ Պռոշյան փողոցում ՀՀ վարչապետի ավտորաշարասյան մեքենաներից մեկից թիկնազորը իջեցված ապակուց ձեռքը ձգանին դրած զենք է ուղղել քաղաքացիների վրա` ահաբեկելով նրանց:
Առաջին դեպքի մասով հուսով եմ իրավապահ մարմինները զբաղվում են:
Բայց երկրորդ դեպքի մասով ո՞վ զբաղվի:
Ո՞վ է հրահանգել մարդկանց վրա զենք պահել»:
