Ով է «Իմ քայլի» նյուզմեյքեր դարձած, բրիֆինգներն անցկացնող Աննա Կարապետյանը
«Սուսիկ-փուսիկ աղջիկ էր, հիմա շատերս մի կերպ ենք նրան տեղը բերում. ԱԺ նախագահ Գալուստ Գրիգորիչը մի խոհարար ուներ` անունը Սուսաննա, ինքը մի օր մոտեցել էր մեր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին, թե քույրս` առաջին կրթությամբ Կոնսերվատորիա ավարտած, հետո իրավաբանականն է ավարտել, մի աշխատանք լինի, լավ կլինի, նեղն ենք։ Հովիկ Սահակյանը չէր մերժել․ փորձագետ էր` միջակ ունակություններով, ոչ մի բանով աչքի չէր ընկնում, հետո դարձավ պատգամավոր Արտակ Զեյնալյանի օգնականը, հետո մենք գնացինք, էլ չգիտենք ինչ եղավ հանձնաժողովի մեր նախկին աշխատակիցը։
Ասում են` դարձել էր Արարատ Միրզոյանի կաբինետի աշխատակից։ Հանձնաժողովի հին աշխատակիցներն ասում են` անճանաչելիորեն փոխվել է, «իրավաբանական» վիճակ է ամբողջովին մոտը»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, վերջին շրջանում «Իմ քայլի» նյուզմեյքեր դարձած, բրիֆինգներն անցկացնող Աննա Կարապետյանին վեթթինգ արեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին անդամ-իշխանավորը։ «Հետո էլ ՀՀԿ-ին մեղադրում են կադրեր չաճեցնելու-ընդդիմությանը ճնշելու մեջ»,- հումորով ասաց մեր զրուցակիցը: