1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ով է իրականում Իմամօղլուն եւ ինչ դիրքորոշում ունի հայերի նկատմամբ

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով 2023 թվականի ամռանը կայանալիք նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցներից և վերջինիս հաղթելու բարձր շանսեր ունեցող թեկնածուներից մեկն է, նախօրեին դատապարտվել է 2 տարի 7 ամիս 15 օր ազատազրկման։ Միևնույն ժամանակ Իմամօղլուի նկատմամբ որոշում է կայացվել կիրառել Թուրքիայի քրեական օրենսգրքի 53-րդ հոդվածը, որը սահմանում է քաղաքական գործունեության արգելք՝ 5 տարի ժամկետով։

Սակայն, ինչպես երեւում է, սա նրան առանձնապես չի մտահոգել եւ վերջինս շարունակում է իր քննադատություննեևը Էրդողանի հասցեին, ընդգծելով. «Մտածում էի, որ Էրդողանն ամեն գիշեր ինձ է տեսնում երազում, սակայն այս պահից սկսած նրա համար մղձավանջ եմ դառնալու»։

Իրականում ի՞նչ է կատարվում Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլում այս օրերին, ո՞վ է Էքրեմ Իմամօղլուն, ի՞նչ դիրքորոշում ունի հայերի վերաբերյալ այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք Պոլսի «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ, ով անդրադառնալով մանրամասներին նախ նկատեց.

-Ի սկզբանե Էքրեմ Իմամօղլունի քաղաքապետ ընտրվել շատ մեծ գլխացավանք էր Էրդողանի համար, որովհետեւ վերջինս ակնհայտ դեմարշ է արել Էրողանի ցանկացած գործողությունների նկատմամբ, հետեւաբար առաջին իսկ օրվանից սկսած Էրդողանը ջանք ու եռանդ չէր խնայում Էքրեմ Իմամօղլուի աշխատանքներին ստվեր գցելու համար: Վերջին զարգացումներն էլ վերը նշվածի տրամաբանական շղթայի մասն է: Այս անգամ Էրդողանը ողջ իրավական ռեսուրսը կիրառել է, որպեսզի վերջիններս «ապացուցեն», որ Էքրեմ Իմամօղլուն քաղաքապետարանում պաշտոնների է նշանակել ահաբեկիչների կամ ահաբեկչության հետ առնչվող մեղադրանքներով դատված հարազատների հետ: Բուն մեղադրանքը սա է, անշուշտ որեւէ մեկը չի հավատում այս մեղադրանքին, բոլորը գիտեն, որ տվյալ մեղադրանքը շինծու է, հիմա տեսնենք, թե բարձր դատարանը ինչ որոշում կկայացնի: Այլ խոսքով, ընտրություններին ընդառաջ Կառավարությունը թափ է տվել Ստամբուլի քաղաքապետի դեմ հալածանքների շղթան:

-Ասում են, որ տեղի ընդդիմադիրները, ովքեր հավակնում են նախագահի պաշտոնին կոնսուլիդացվում են Էքրեմ Իմամօղլուի շուրջ, այդպե՞ս է:

-Ճիշտ է, հիմնականում նրա շուրջ կոնսուլիդացվել են ընդդիմադիր պատգամավորները, որոնց նկատմամբ ոստիկանությունը չի խորշում բիրտ ուժ կիրառել, հաշվի չառնելով անգամ անձեռնմխելիության փաստը:

-Պարոն Էստուկյան, որեւէ հայամետ դիրքորոշմամբ երբեւէ աչքի ընկե՞լ է ընդդիմադիր քաղաքապետը:

-Ո՛չ, Էքրեմ Իմամօղլուի մասին ո՛չ կարելի է ասել, որ հայամետ է, ո՛չ էլ հակառակը: Նա այս առումով որոշ չեզոքություն է պահում, բայց իր ներկայացրած կուսակցությունը քարոզում է իբր ժողովրդավարություն: Սակայն, փաստ է, որ Թուրքիայում երբեք լիարժեք ժողովրդավարություն գոյություն չի ունեցել, խոսքը ընդամենը թվացյալի մասին էր: Սակայն վերջերս անգամ թվացյալ ժողովրդավարությունից զրկվեցինք, դրա համար էլ Իմամօղլուն հենց այդ նշանաբանով է առաջնորդվում, քաջ գիտակցելով, որ դրանով կարող է ժողովրդի համակրանքը շահել, որովհետեւ ժողովրդավարության կարիքը այսօր այստեղ շատ-շատ անհրաժեշտ գործոն է: Պետք է ասեմ, որ էրդողանամերձ «Գորշ գայլերի» վարկանիշն էլ բավականին նվազել է: Եթե նախկինում ընտրությունների համար 10 տոկոսի շեմը հաղթահարելով կարող էին խորհրդարան մտնել, ապա զգալով առաջիկա պարտության «հոտը», 10 տոկոսը իջեցրեցին 7 տոկոսի, բայց սա էլ բավարար չի լինի: Ավելին ասեմ, շատ հավանական է, որ Էրդողանի հենարան կուսակցությունը այդ 7 տոկոսի շեմն էլ չհաղթահարի առաջիկայում եւ զրկվի խորհրդարան մտնելուց:

շարունակությունը՝Iravunk.com-ում: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan