Ո՞վ է լինելու այդ ՛՛սուպերմենը՛՛. Ամեն ինչ կախված է լինելու մեկ անձից
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձել է Սահմանադրական փոփոխություններին:
-Տիկին Բիշարյան, այսօր հարցերի հարցը Սահմանադրական բարեփոխումների նախագիծն է: Վերջ ի վերջո, ըստ այս նախագծի, ի՞նչ է մեզ սպասվում:
-Միանշանակ, սա բախտորոշ փաստաթուղթ է և մատների արանքով նայել երկրի գլխավոր օրենքին նշանակում է օժանդակել երկրի կործանմանը: Տեսեք, իշխանության ապակենտրոնացման անվան տակ նախագծի հեղինակները փորձում են իշխանությունը գերկենտրոնացնել մեկ անձի՝ Վարչապետի ձեռքում: Այսինքն, եթե նախագիծը , Աստված մի արասցե, այս տեսքով կյանքի կոչվի, ապա վաղը կունենանք Վարչապետ, ով իր իր ձեռքում կկենտրոնացնի այսօրվա նախագահի լիազությունները՝ ավելացրած այսօրվա Վարչապետի լիազորություններին:
Տրամաբանական է , որ նոր նախագիծը օժանդակում է, որ մենք ունենանք ոչ թե խորհրդարանական այլ վարչապետական կառավարում: Եվ խոսել այստեղ իշխանության ապակենտրոնացման մասին առնվազն անտրամաբանական է: Թե ով է լինելու այդ ՛՛սուպերմենը՛՛ ով թե տնտեսական քաղաքականությունն է ղեկավարելու, թե երկրի անվտանգությունը և թե ամեն ինչ՝ էական չէ: Սա իսկապես անընդունելի, ավելին՝ կործանարար է մեր երկրի համար, որովհետև ամեն ինչ կախված է լինելու մեկ անձից, մինչդեռ բերեմ մի օրինակ, որը ավելի արտահայտիչ կերպով ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է լինի խորհրդարանական երկիրը: Եվ այսպես Բուլղարիան, Լեհաստանը և մերձբալթյան երկրները, որոնք ունեն խորհրդարանական կառավարում՝ բալանսավորոված հակակշիռներով են նախագահի , վարչապետի և խորհրդարանի միջև:
