Ո՞վ է լինելու հաջորդ վարչապետը...
ՀՀԿ ԳՄ նիստից հետ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք այս օրերին ՀՀԿ-ն ճամբարների է բաժանված, հակադարձեց.
«Տեսնում ենք, որտեղ կան ճամբարներ: Յուրաքանչյուր օր նրանց ներկայացուցիչները լքում են իրեն շարքերը: Իսկ ՀՀԿ-ն, տեսել եք, ինչ միասնական են պառլամենտում, 50 ելույթից 30-ից ավելին ՀՀԿ-ականները հնչեցրին »,-ասաց նա:
Իսկ թե ո՞վ է լինելու վարչապետը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե պետք չէ շտապել: «Դանդաղ շտապեք, երբ կլինեն ընտրությունները, ցուցակը կներկայացնենք, կիմանաք։ Կապրենք կտեսնենք»,-ասաց նա:
