Ով է նշանակվելու ԱԱԾ պետի պաշտոնում
ԱՍԵԿՈՍԵ
Այս խորագրի ներքո հրապարակված նյութի իրականությունը չի երաշխավորվում
Այսօր լրանում է ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, շուտով մենք կունենանք ԱԱԾ նոր պետ։ Այս արդիվ արդեն իսկ հասցրել է դիտարկումներ անել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար, ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը, ով կարծում է, որ պետք է ԱԱԾ պետ նշանակվի այնպիսի մեկը, որն ունի բավականին փորձառություն հենց կառույցի ներսում, աշխատել է այնտեղ երկար տարիներ եւ կառույցը պատկերացնում է ներսից։
Այն, որ այս օրերին ԱԱԾ պետի պաշտոնին հոգու խորքում հավակնողները շատ են, միագամայն հասկանալի է ու սպասելի, սակայն այս օրերին սկսել են խոսակցություններ շրջանառվել այն մասին, որ չի բացառվում այդ պաշտոնին նշանակվի ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը, ով ԱԱԾ-ից կարող է գլուխ հանել՝ հաշվի առնելով նրա փորձառությունն ու անցած ճանապարհը: Չհաշված որ նա իշխանության սիրելիների շարքին է դասվում: Սպասենք զարգացումներին:
