1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ով է Ռոբերտ Քոչարյանի զարմուհի Իրինան

pressident.am-ը գրում է. Իրինա Քոչարյանի անունը վերջին տարիներին հաճախ է շրջանառվում. նա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրն է, կարելի էր միայն սա ասել` հասկանալու համար, որ նա այլընտրանք չուներ, քան հարուստ կենսագրություն (չենք ուզում կասկածի տակ դնել նրա «բազմապրոֆիլ» հետաքրքրությունները, կրթության հարցում ցուցաբերած խիստ տարբեր ոլորտները) և ունեցվածք ունենալը:

Իրինան ընդամենը 38 տարեկան է և, քանի որ ներկայումս, բացի իր բիզնեսներն ունենալը, նաև ավագանու անդամ է, նրա կենսագրությունից հայտնի է դառնում, որ գեղեցկադեմ տիկինը 1983-1991թթ. սովորել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 1983-1991թթ. սովորել է ԼՂԻՄ-ի Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում: 1991-1993թթ. ընդունվել և ոսկե մեդալով ավարտել է Ուկրաինայի Գլուխով քաղաքի թիվ 3 դպրոցը: 1993-1994թթ. սովորել է Ուկրաինայի Գլուխով քաղաքի Պետական համալսարանի Ֆիզիկա- տեխնիկական ֆակուլտետում: 1995-1996թթ. տեղափոխվել է ԼՂՀ՝ Ստեփանակերտի պետական համալսարանի Ռուս բանասիրության ֆակուլտետ:

1996-1999թթ. ընդունվել և ավարտել է ԵՊՀ-ի Ռուս բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1996-1997թթ. հեռակա ուսուցմամբ ավարտել է Խարկովի Ֆինանսա-տնտեսագիտական ինստիտուտի Ձեռնարկության հաշվապահական հաշիվ բաժինը: 1999-2001թթ.՝ Մեծ Բրիտանիայի բաց համալսարանի մենեջմենթի բաժինը: 2004թ. ընդունվել և ավարտել է Ազգերի բարեկամության ռուսական համալսարանի էսթետիկական բժշկության մենեջմենթի վերապատրաստման բաժինը: 2003-2013թթ. որակավորման բարձրացման նպատակով մասնակցել է տարբեր վերապատրաստման դասընթացների, սիմպոզիումների, ցուցահանդեսների, կոնֆերանսների, ֆորումների՝ բժշկության մենեջմենթի բնագավառներում: 2005-2007թթ. ընդունվել և ավարտել է Հայբուսակ համալսարանի Բուժական գործ բաժինը: 2003թ.-ից ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկական բժշկական կենտրոնի հիմնադիր տնօրենն է: 2005թ-ից՝ «Ավիա-Սերվիս»-ի տնօրենների խորհրդի նախագահի խորհրդատու է: 2007-2009թթ. դասավանդել է ԵՊՀ -ի Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնում: 2005թ. հիմնադրել է Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամը. հիմնադիր տնօրենն է:

 2010թ.-ից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է, 2011թ.-ից ԲՀԿ Աղջիկների խորհրդի անդամ: 2012թ.-ից ԲՀԿ կանանց խորհրդի անդամ է, միևնույն ժամանակ՝ մշակութային հարցերի հանձնաժողովի նախագահը: 2012թ.-ից աշխատում է ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության փորձագետ: Ինքնաբացարկների արդյունքում Բարգավաճ Հայաստանից ավագանու անդամ դարձավ նաև Իրինա Քոչարյանը, ով նախկինում զբաղեցնում էր կուսակցության համամասնական ցուցակի 42-րդ համարը, այնուհետև` 9-րդը:

Կենսագրականը կարելի է շարունակել, թեև առավել ուշագրավ է նախկին նախագահի զարմուհու կարողությունը: Իրինայի ներկայացրած հայտարարագրով նա Երևանում ունի 1 բնակարան, 2 գրասենյակ և 2 տարածք (հավելենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տրամադրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Ի. Քոչարյանը 212 ք/մ մակերեսով բնակարան ունի Երևանի կենտրոնում՝ Չարենցի փողոցում, 2 գրասենյակներ՝ Ե. Քոչարի փողոցում՝ 274.5 ք/մ և 145 ք/մ մակերեսներով, նույն փողոցում նաև տիրապետում է 2 տարածքների՝ 273.9 ք/մ և 155 ք/մ:): Ավագանու թեկնածուն ունի նաև 2012թ. արտադրության «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենա:

Իրինա Քոչարյանը մարտի 18-ի դրությամբ ոչ թանկարժեք գույք է ունեցել, ոչ էլ դրամական միջոցներ: Իսկ նրա եկամուտները գոյացել են ԱԺ-ից, «Գալաթեա-Մեդ» ՍՊԸ-ից, «Ավիա Սերվիս» ՓԲԸ-ից, «Վալերի Քոչարյան» բարեգործական հիմնադրամից ստացած ընդհանուր հաշվով ընդամենը 6 մլն 381 հազար դրամ աշխատավարձից և վարձակալությունից ստացած 3 մլն դրամ վարձավճարից:

Ռոբերտ Քոչարյանի զարմուհու տարեկան եկամուտը, ըստ հայտարարագրի, ընդամենը քիչ ավելի է 9 մլն դրամից, որից 3.6 մլն-ը՝ «ԱվիաՍերվիս» ՓԲԸ-ի խորհրդի նախագահի խորհրդականի աշխատավարձն է, 1.183 մլն-ը՝ Աժ-ից ստացած աշխատավարձը, 1.208 մլն-ը՝ «Գալաթեա-Մեդ»-ից, 390 հազ. դրամը՝ բարեգործական հիմնադրամից, իսկ 3 մլն-ը «Տեխնիկա Պլյուս ՓԲԸ»-ից ստացած վարձակալության գումարն է:

Ահա այսքանը մեր երաժիշտ, բանասեր, լրագրող, մենեջեր-տնտեսագետ, բժշկուհի, քաղաքական գործիչ, բիզնես կին… Իրինա Քոչարյանի մասին:

Հ.Գ.

Իրինան ունի նաև իր հեղինակած երգերի-երաժշտության շարքը, նա դրանոցով նաև ձայնասկավառակ է թողարկել:

Հեղինակ` Հայկ Հայկյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan