Ո՞վ է Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակությանը գնդակահարե
Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակության են գնդակահարել:
Ըստ ԱՊԱ գործակալության, Վորոնեժի «Անտառային հեքիաթ» սրճարանում Ադրբեջանից 37-ամյա քրեական հեղինակություն է սպանվել: Մարդասպանների որոնումները շարունակվում են: Վորոնեժի ՔԿ-ում հաղորդել են, որ փաստի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով (կանխամտածված սպանություն): Հետաքննությունը շարունակվում է:
Քրեական հեղինակությունը կոնֆլիկտ է ունեցել, ենթադրաբար՝ հայրենակիցների հետ: Նրանք սրճարանում հանդիպում են նշանակել՝ վիճելի հարցերը քննարկելու համար: Դատելով հանդիպման ելքից՝ այդպես էլ համաձայնության չեն հասել:
