Ով է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը
Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում առաջին նշանակումն է կատարել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդուարդ Աղաջանյանը։
Էդուարդ Աղաջանյանը ծնվել է 1988թ. Երևանում։
2005 թ. ավարտել է «Կուպալյան» մասնավոր վարժարանը։
2012 թ. ստացել է բակալավրի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի բիզնես ադմինիստրացիայի ֆակուլտետ։ 2016թ. ստացել է մագիստրոսի կոչում՝ Մոնակոյի միջազգային համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետ։
2014-2017թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։
