Ո՞վ է զբաղվելու կործանված բեռնատար ինքնաթիռի 5 օդաչուների աճյունները Հայաստան տեղափոխելու խնդրով
Նշենք, որ օդանավը պատկանում է տաջիկական Asia Airways ընկերությանը:
Նախարարությունից մեզ հայտնեցին, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանության և ՌԴ դեսպանության միջոցով փորձում են ճշտել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ընկերությունը՝ ՀՀ քաղաքացիների մարմինները Հայաստան տեղափոխելու համար: Եվ եթե ընկերությունը չիրականացնի մարմինների տեղափոխումը, նախարարությունը նոր միայն կփորձի միջամտել:
Ավելի վաղ yerkir.am-ը հայտնել էր, որ, մեզ հասած որոշ տեղեկություններով, օդանավի սեփականատերը «Տարոն ավիա» ընկերության տնօերն Գառնիկ Պապիկյանն է, ով վարձակալական հիմունքներով օդանավը շահագործման էր հանձնել տաջիկական Asia Airways ընկերությանը:
Մեր տեղեկություններով՝ զոհվածների հարազատները երեկվանից փորձում են կապ հաստատել Գ. Պապիկյանի և նրա եղբոր հետ, քանի որ հենց Պապիկյանն է անձնակազմին տարել Սուդան ՝ աշխատելու: Հարազատները, սակայն, yerkir.am-ին հայտնեցին, որ որևէ կերպ չեն կարողանում կապ հաստատել նրա հետ: Որոշ տեղեկություններով՝ Գառնիկ Պապիկյանը ներկայումս գտնվում է Կոնգոյում:
