1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ո՞վ և ինչու՞ է ՛՛պայթեցնում՛՛ ՛՛Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը՛՛

Երեկ՝ մարտի 6-ին, ժամը 06.30-ին ահազանգ էր ստացվել ԱԻՆ, որ Երևանի Արին-Բերդի փողոցում գտնվող պղնձամոլիբդենային գործարանում տեղի է ունեցել կոմպրեսատորի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Արին-Բերդի փողոցի թիվ 4 հասցեում գտնվող ՛՛Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն՛՛ ՍՊԸ-ին պատկանող գործարանի կոմպրեսորային արտադրամասում և մոտակա բարձրավոլտ էլ. ենթակայանում:

Հրդեհը մեկուսացվել էր ժամը 07.03-ին, մարվել` 07.09-ին: 300 քմ տարածքում այրվել էին 10 կոմպրեսատորային շարժիչներ, 8 էլեկտրական կառավարման վահանակ և հաստոցի միացման համակարգը` խողովակաշարերով և հաղորդալարերով(100 գմ):

Նկատենք, որ այս ընկերությունում նախկինում էլ է նման պայթյուն եղել, որից լրջորեն տուժողներ են եղել, իսկ ՛՛Նաիրիտ՛՛ գործարանում տեղի ունեցած պայթյունը մարդկանց կյանքեր էր խլել:

Նման դեպքերի շարունակականությունը կարծես հուշում է, որ վերոնշյալ ընկերությունների տերերն ու պատասխանատուները հարստանում են ուրիշի կյանքն ու առողջությունը վտանգելու հաշվին:

Հիշենք 2012-ի դժբախտ դեպքը նույն այդ ընկերությունում, որտեղ փաստորեն ոչինչ չի փոխվել պատասխանատվության առումով: Կրկին պայթյունը վաղ առավոտյան էր եղել՝ գրեթե նույն ժամին: Հարց է առաջանում՝ արդյո՞ք անվտանգության կանոնները միտումնավոր չեն խախտվել..

Սկանդալային բացահայտումներ ՛՛Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի՛՛գործով

19:12 Ապրիլ 25, 2012

Ապրիլի 24-ի առավոտյան` ժ. 5:56-ին, տեղեկություն է ստացվել, որ 5:30-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել ՛՛Արմենիան մոլիբդեն փրոդաքշն՛՛ ընկերության արտադրական տարածքում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երևանի ծառայության պետը և այլ պաշտոնյաներ: Թեև մի շարք անձինք տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, սակայն պայթյունի հետևանքով, բարեբախտաբար, հրդեհ չի բռնկվել: Այրվածքներ ստացած աշխատակիցներից մի քանիսը տեղափոխվել է ՛՛Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՛՛ ՓԲԸ:

Առավոտվա դրությամբ հոսպիտալացված էին 8 հոգի` Վարազդատ Հակոբյանը, Արսեն Մուրադյանը, Արմեն Կարապետյանը, Հարություն Սահակյանը, Ռոբերտ Հարությունյանը, Մելիք Կարապետյանը, Սևադա Մեսրոպյանը, Ազատ Սուլուգյանը: Նրանցից 7-ը ՛՛Արմենի անմոլիբդեն փրոդաքշնի՛՛ աշխատակիցներ են, մեկը` Արսեն Մուրադյանը, ՛՛ԱՐՄՈԲԻԼ՛՛ անվտանգության ծառայության աշխատակիցն է, որը պահակային կամ անվտանգության ծառայություն է իրականացնում ՛՛Արմենիան մոլիբդեն փրոդաքշնում՛՛:

- Արսեն Մուրադյանը պայթյունի ժամանակ ձուլարանից դուրս է եղել, այնտեղ ՛՛պոստ՛՛ ունենք, գիշերային ծառայություն որ իրականացնում են, այնտեղ է գտնվել,- մեզ հետ զրույցում ասաց ՛՛ԱՐՄՈԲԻԼ՛՛ ծառայության անվտանգության պահնորդային ծառայության ղեկավար Խաչիկ Կարապետյանը: - Պայթյունի ալիքը դարպասը, ապակիները դուրս է շպրտել, բարեբախտաբար, մեր աշխատողը դարպասի հետևում չի եղել, այլ` մի քիչ այն կողմ: Նա գլխի հատվածում ապակու բեկորներից վնասվածքներ է ստացել, մեկ էլ մատն է վնասել: Այրվածք չունի, մատն արդեն վիրահատել են ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոնի միկրովիրաբուժության բաժանմունքում:

Տեղեկացնենք, որ ՛՛Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՛՛ ՓԲԸ տեղափոխված 4 անձանցից 2-ի վիճակը ծանր է, նրանք հիշյալ կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում էին: 2-ի վիճակը միջին ծանրության է: Նախնական տեղեկություններով` բոլորի մոտ առկա են 2-4-րդ աստիճանի այրվածներ: Վերոնշյալ բուժհաստատությունից Panorama.am-ին տեղեկացրել են, որ ՛՛այրվածքները խորն են, նրանց մոտ ախտորոշվել է նաև այրման արգասիքներով թունավորում՛՛:

- Տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խախտում, որի հետևանքով պայթյուն է առաջացել, պատճառները պարզելու համար հիմա փորձաքննություն է իրականացվում,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի Երևան քաղաքի ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը:

Տեղազննությամբ արդեն իսկ պարզ է դարձել, որ ֆերոմոլիբդենի արտադրության արտադրամասի խառնիչում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է արտադրամասի պատը` մոտ 4 քմ մակերեսով, կարճ միացումից այրվել է մոտ 4 գծամետր մալուխ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տեղեկացմամբ` ՛՛911՛՛ ծառայությունը հրդեհի և փլուզման մասին ահազանգ չի ստացել:

Չնայած այն բանին, որ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը` ոստիկանության Էրեբունի բաժնի պետի գլխավորությամբ, Tert.am-ի տեղեկացմամբ` ՛՛գործարանի անվտանգության աշխատակիցները մի պահ թույլ չէին տալիս, որ ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցները մտնեին տարածք` պատճառաբանելով, թե մասնավոր տարածք է: Սակայն բանակցությունների արդյունքում հաջողվեց նրանց մուտքը գործարանի տարածք՛՛:

Պատկերացնո՞ւմ եք` թույլ չեն տվել նաև ոստիկանության աշխատակիցներին` հաշվի չառնելով նույնիսկ հիշյալ բաժնի պետի ներկայությունը: ՛՛Ախրանան՛՛ իրեն երևի հանրապետության նախագահի, ոստիկանապետի կամ առնվազն ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնում է երևակայել: Եթե սա ինքնիրավչություն չէ ու բխում է ընկերության տնօրինության ընդհանուր վերաբերմունքից, այսպես ասած, արտաքին աշխարհի նկատմամբ վարվող քաղաքականությունից, ապա տեղի ունեցած պայթյունի պատճառները, կարծում ենք, նաև այդտեղ պետք է փնտրել:

2003 թ. հիմնադրված ՛՛Արմենիան մոլիբդեն փրոդաքշն՛՛ ՍՊԸ-ն գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արին-բերդի փողոցի 3/6 հասցեում, հիմնականում զբաղվում է ֆերոմոլիբդենի արտադրությամբ: Ձեռնարկությունում աշխատում է մի քանի հարյուր մարդ: Ըստ ընկերության` իրենց կենտրոնական լաբորատորիան հագեցված է ամենաժամանակակից, նորագույն սարքավորումներով: Ավելին. վերոնշյալ ՍՊԸ-ի ղեկավարությունը մինչ երեկվա դեպքը փորձում էր հավատացնել, թե ՛՛հատուկ ուշադրություն է դարձվում աշխատողների անվտանգության, առողջության և սանիտարահիգիենիկ պայմանների բարելավմանը՛՛: Հիմա թերևս արդեն պարզ է, թե անվտանգությանն ինչպիսի ուշադրություն է դարձվում:

Ըստ նույն ընկերության տնօրեն և հիմնադիր Կարեն Կարապետյանի` ՛՛վերջին երեք տարիների ընթացքում բարեգործական նպատակներով կատարվել են ծախսումներ շուրջ 1 մլն. դոլարի չափով, որոնք ուղղվել են կրթությանը, գիտությանը, արվեստին և տարբեր հիմնադրամներին՛՛: Կարծում ենք, ավելի ճիշտ կլիներ այդ գումարներն ուղղել ընկերությունում պատշաճ անվտանգությունն ապահովելուն: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ` 2011 թ. ապրիլին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն՛՛ ընկերություն: ՛՛Մենք պետք է փորձենք օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի կարողանանք անկեղծորեն իրար հետ խոսել, քննարկել խնդիրները՛՛,- ասել էր հանրապետության ղեկավարը:

- Այդ ընկերությունը մի քանի տարի է, ինչ մեզ մոտ փորձաքննություն չի անցել, մասնավոր ընկերություններում է անցել, իրենք գիտեն, թե ինչպես,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը:- Այդ դեպքի մասին ինձ ժամը 6:30-ին են ասել, ուղարկել եմ կենտրոնի փորձագետներին, գնացել նկարել են, ամեն ինչն էլ նկարներով կա, խախտումներ են եղել, տեխնիկական անվտանգության կանոնակարգերի խախտումներ էլ են եղել:

Մեզ ընկերությունից հաջողվեց տեղեկանալ, որ ՛՛Արմենիան մոլիբդեն փրոդաքշնը՛՛ վերջին տարիներին, համենայն դեպս 2011 թ., փորձաքննության է ենթարկվել ՛՛ԴԱՄԻ՛՛ ՍՊԸ-ի կողմից, որի տնօրեն Դավիթ Աշոտի Սարգսյանը, ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբորորդին է:

lakmoes.am 

ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan