Ով և ինչու է սկայպով խոսել Վանո Սիրադեղյանի հետ․ «Ֆինանսական բուրգի» գործով նոր «աբսուրդները»
1in.am-ը գրում է. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց «ֆինանսական բուրգի» գործով դատական քննությունը:
Դատարան էր ներկայացել տուժող Արտակ Գալստյանը, ում վերաբերյալ մի քանի նիստ շարունակ հակասական տեղեկություններ էին տրվում դատարանին, մասնավորապես՝ տուժողի ներկայացուցիչը հայտնել էր, թե Գալստյանը գտնվում է Եվրոպայում, այնտեղ է տարել կնոջը՝ այս գործով վկա Վեներային՝ բուժման նպատակով:
Դատարանն ի հայտ բերեց, որ Գալստյանները Եվրոպա չեն մեկնել, իսկ Գալստյանի տիկինը ոչ թե Եվրոպայում, այլ… ԼՂՀ-ում է:
Դատարան ներկայացած Արտակ Գալստյանն ասաց, թե պարզապես իրենց ներկայացուցիչն իրեն սխալ է հասկացել ու, փաստորեն, ԼՂՀ-ն… շփոթել է Եվրոպայի հետ:
Ամբաստանյալ Արթուր Անդրեասյանն իր ցուցմունքում հայտնել էր, թե ինքը ոչ թե ամբաստանյալ պիտի լիներ, այլ տուժող, ինքը տուժել է հենց Արտակ Գալստյանին մտերիմ մարդ համարելու, նրա տված փաստաթղթերն առանց ընթերցելու ստորագրելու համար: «Արտակն է իմ գլխին սարքել»,- ասել էր ամբաստանյալն իր ցուցմունքում:
մանրամասները` սկզբնաղբյուրում
