Ով կմտածեր, որ էդ ապարատների պատճաոով էրեխես կյանիքն վերջ կտար...
Օրերս Արարատի մարզի գազալցակայաններից մեկում տղամարդու կախված դի էին հայտնաբերել, վերջինս նույն գազալցակայանի աշխատակից էր: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի 40-ամյա տղամարդը խնդիրներ է ունեցել գազալցակայանի տնօրենի հետ, մասնավորապես վերջերս այդ գազալցակայանի մոտ տեղադրել են շահումով խաղերի ապարատներ, որը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի ու անցորդների, այլև լցակայանի աշխատակիցների, գլխավորապես` Յուրայի սիրելի զբաղմունքը: Նա օրեր շարունակ մեծ գումարներ է տարվել, ու վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլեւս աշխատանքի չգալ":
Fnews.am-ը փորձեց զրուցել նաեւ որդեկորույս մոր` տիկին Բելլայի հետ, ով մեզ հետ զրույցի ընթացքում մի վարկյան անգամ հուզմունքը զսպել չկարողացավ.
-Ախ ես ինչ ասեմ, դուք, որ գաք տեսնեք մենք ինչ պայմաններում ենք ապրում, տղուս համար ամեն ինչ` ինչ հնարավոր էր ծախելու ծախեցինք: Դեպքից մի քանի օր առաջ եկավ, ասեց. "մամ ջան օգնի, պարտքերիս տակից չեմ կարում դուրս գամ": Ինչքան ոսկի ունեի տվեցի, ասեցի բալա ջան քեզանից թանկ իմ համար ոչ մեկ չկա, տար ծախում ես, գրավ ես դնում, ինչ ուզում ես արա, մենակ որեւէ մեկը չգա ասի պարտք ես: Դեպքի օրն էլ հանգիստ գնաց գործի, բայց տեսաք ինչ արեց, ինչ սեւ բերեց իմ գլխին: Հա ինքը ապարատների հետ խաղալու սեր ուներ, բայց ով կմտածեր, որ մի օր հենց ապարատների պատճառով էրեխես կյանքին վերջ կտար , երկու էրեխեքին էլ որբ կթողեր:
Հայանիստ գյուղի գյուղապետ Բալաբեկ Սարգսյան էլ Fnews.am-ի հետ զրույցում նշեց. «Ամեն մեկն իր խելքից է տուժում: Նա ոչ նորմալ հայր եղավ, ոչ նորմալ մարդ, ոչ էլ նորմալ աշխատող: Արդեն 10 տարուց ավելի է, ինչ նա ընտանիքի հետ չի բնակվում, քանի որ ինքն ու կինն ամուսնալուծված են: Պատճառն էլ նրա վարքագիծն էր ` նրան երբեք սթափ չէիք տեսնի, միշտ հարբած էր, միշտ խնդիրների մեջ: Երեխաներին հաց ու ջրով չէր կարողանում ապահովել: Երկու երեխայի հայր էր նա ` մեկ աղջիկ և մեկ տղա: Երկուսն էլ անչաձահաս երեխաներ են»:
Ի դեպ, այս օրերին մարզում շրջանառվող վարկածներից մեկն էլ այն է, որ 40-ամյա Յուրան ով օրեր շարունակ հրապուրված է եղել նոր խաղով ` մեկ անգամ մի աննշան շահել է, հետո ոգևորված սկսել է խաղալ ` պարտվել ու պարտվել: Եվ վատն այն է, որ ըստ շրջանառվող լուրերի , նա ոչ թե սեփական գումարներով է խաղացել, այլև գազալցակայանի օրվա եկամտով: Ճշտվող տեղեկությունների համաձայն, Յուրան պարտվել է գազալցակայանի մի ամբողջ օրվա եկամուտը ` մոտ մեկ միլիոն կամ ավելի դրամ: Պարտվելուց հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել:
Ն. Ադամյան
