Ով կսեփականաշնորհի Մարտի 1-ը. 1in.am
1in.am-ը գրում է .http://www.1in.am/1836569.html
Հայաստանի ընդդիմությունը լուրջ պայքարի և ինքնադրսևորման հնարավորություն է գտել: Հայ ազգային կոնգրեսն ու «Նոր Հայաստան» միավորումը չկարողանալով հաջողության հասնել իշխանության դեմ սկսված պայքարում, հիմա էլ սկսել են պայքարել իրար դեմ՝ համոզված լինելով, որ գոնե այս հարցում կկարողանան տպավորիչ հաղթանակի հասնել և ռեաբիլիտացվել հասարակության աչքում:
Այս երկու ընդդիմադիր միավորները արդեն տևական ժամանակ է պայքարում են մարտի 1-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունքի համար: Քաղաքապետարանն էլ հայտարարություն է տարածել, որ իր որոշելիք հարցը չէ, թե ով հանրահավաք անցկացնի, թող կողմերը իրենք իրար մեջ համաձայնության գան, բայց ակնարկել է նաև, որ հանրահավաք պետք է անցկացնի երկու ուժերից մեկը, որովհետև չի կարող նույն վայրում, նույն ժամին երկու հանրահավաք լինել:
Սովորական մարդկային տրամաբանությունը հուշում է, որ այս երկու քաղաքական միավորները պետք է գոնե այդ օրը համատեղ հանրահավաք անցկացնեին՝ դրանով հանրությանը միասնության ազդակ տալով, հասկացնելով, որ իրենք միասնական են իշխանության դեմ պայքարում: Բայց ինչպես նշեցինք, այս ուժերը վաղուց արդեն հասկացել են, որ իշխանությունների դեմ պայքարելը անհեռանկար զբաղմունք է, և իրենք պետք է պայքարեն իրար դեմ, և այդ պայքարի արդյունքում պետք է որոշվի, թե ով է երկրի գլխավոր ընդդիմադիրը: Իսկ գլխավոր ընդդիմադիրը նա է, ով ավելի շատ է մարդ հավաքում հրապարակում:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում
