Ովքե՞ր էին հանցախմբի անդամները.Պատմում են հարազատները.VIDEO
Զինված հանցախմբին վնասազերծելու արդյունքում ձերբակալված 21 անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազոերի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանն է: Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից երբ տեղափոխոմ էին Կալանավայր ազատամարտիկը բղավեց. «Ամեն բան լավ է լինելու հարազատներս»: Վերջինիս մտերիմ ընկերը` Ռուբենը ասաց.«Նոյեմբերի 25-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում մի խումբ ԱԱԾ-ականներ այցելել են Խաչիկ Ավետիսյանի բնակարան, խուզարկություն իրականացրել ու ընթացքում զենք-զինամթերք փնտրել, սակայն չեն գտել ու Ավետիսյանին ձերբակալել են»: Մտերիմ ընկերը համոզված է, որ նրան ձերբակալել են քաղաքական հայացքների համար: «Որևէ կապ չի ունեցել, մենք չգիտենք: ինքը տանն է եղել, առավոտյան ժամը 6-ին եկել են տանից տարել են: Թե ինչի մեջ են նրան մեղադրում, թե ինչ կապ ունի այս խմբի հետ մենք որևէ բան չգիտենք»:
