Ովքե՞ր են Գյումրիի քաղաքապետի հավանական երեք թեկնածուները.VIDEO
Թեպետ սահմանադրական բարեփոխումներից հետո շատերը կարևորագույն և որոշիչ ընտրությունները համարում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, սակայն պակաս կարևոր չէ նաև այս տարվա սեպտեմբերին Գյումրիում անցկացվելիք քաղաքապետի ընտրությունը։
Գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ այս պահի դրությամբ հավանական թեկնածուները երեքն են՝ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը:
Ըստ քաղաքագետի՝ ՏԻՄ ընտրությունները տարբերվում են համապետական ընտրություններից, և շատ կարևոր է, թե որ թեկնածուն ինչ վարկանիշ ունի Գյումրիում և ինչ է արել Գյումրիի համար։ Քաղաքագետն ընդգծում է՝ տարիներ շարունակ Գյումրիում բավականին ակտիվ ընդդիմադիր դիրքերից է հանդես եկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, սակայն փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո գյումրեցինեը նաև այդ կուսակցությունից են հիասթափվել, և հիմա այդ տեղը Գյումրիում թափուր է։
մանրամասները՝1-in.am-ում:
