Ովքե՞ր են մասնակցել Ռոզա Ծառուկյանի ծննդյան արարողությանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Կառավարության հրավիրած արտահերթ նիստերը թեև առանց այն էլ երբեք չեն փայլել պատգամավորների ակտիվությամբ, բայց երեկ ԱԺ-ում գերեզմանոցային իրավիճակ էր , ու խոշորացույցով կարելի էր պատգամավոր գտնել: Մի մասը՝ կոնկրետ ԲՀԿ-ականները, վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոր՝ տիկին Ռոզայի ծննդյան տոնակատարությամբ էին զբաղված, իսկ մյուսները շտապել էին պատգամավոր Կարեն Կարապետյանի մոտ՝ վերջինիս մորաքույրն էր մահացել:
Նիստերի դահլիճի դատարկությունը Գալուստ Սահակյանի մոտ էլ էր անկումային տրամադրություն առաջացրել, և Գրիգորիչը նիստը վարում էր անկյանք և երբ պիտի ասեր՝ «ժամանակավոր անաշխատունակության նպաստ». բերանից թռավ՝ «ժամանակավոր անաշխատունակության նիստ», իսկն իրավիճակի կատարյալ բնորոշումն էր: Ի դեպ, երեկոյան տեղեկացանք, որ «բաբոյի ծնունդին», ինչպես Գագիկ Ծառուկյանն է փաղաքշանքով ասում, Սերժ Սարգսյանն ու Գալուստ Սահակյանը ներկա չեն եղել: Ներկա է եղել միայն վարչապետը, այն էլ՝ խնամիական պարտականությունների բերումով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
