Ովքեր են մեղավոր տնտեսության դանդաղ աճի համար
Անզեն աչքով էլ երևում է, որ այսօրվա և 3 ամիս առաջվա քաղաքական ատմոսֆերաները միմիանցից բավականին տարբերվում են: Չկան հստակ քաղաքական տեսլականներ, չկան կոնկրետ գործողություններ ընդիմադիր բևեռի կողմից:
Այս ամենի ֆոնին բնական է, որ պետք է մտցնել որոշակի արեստական աշխուժություն : Մասնավորապես այս օրերին մի քանի լրատվամիջոցներ քննարկում էին այն, որ վարչապետը մոտ ապագայում զիջելու է կառավարության ղեկը: Ամեն մի կայք մի մեկնաբանություն է տալիս այս հարցի վերաբերյալ:
Հիմնականում շրջանառվում է այն վարկածը, թե հրաժարականի պատճառ կարող է լինել այն որ, տնտեսությունում դեռ շոշափելի փոփոխություններ չի նկատվում :
Գաղտնիք չէ, որ տնտեսության վերջին ցուցանիշները մեղմ ասած գոհացուցիչ չեն: Մեղավորների դերում կարելի է տեսնել շատերին, սակայն պետք է դուրս գալ էմոցիոնալ դաշտից, և հարցին նայել մասնագիտական աչքով: Միջազգային բազմաթիվ վերլուծական կազմակերպություններ դեռ տարեսկզբին նման կանխատեսումներ էին անում: Այդ ամենը վկայում է, որ հարցը ոչ թե անհատների, այլ գլոբալ տնտեսական մեխանիզմի մեջ է: Ո՞րն է այդ մեխանիզմը:
Տնտեսական մեխանիզմը այս դեպքում կապված է արտաքի շուկայի հետ: Մասնավորապես նախորդ տարեվերջի հզոր հարվածից հետո ամբողջապես չի վերականգնվել ռուսական ռուբլին, որի տատանումները առկա են մինչ այսօր: Հաջորդ պատճառը նույնպես կապված է ռուսական շուկայի հետ: Միջազգային քաղաքական թեժ հարաբերությունները, որոնց հետևանքով Ռուսաստանի հանդեպ կիրառվեցին տարատեսակ սանկցիաներ, բերեց նրան, որ այդ երկրում գրանցվեց ավելի քան 75 տոկոսանոց գնողունակության անկում: Դա բնականաբար չէր կարող չանդրադառնալ արտահանման վրա:
Ներկայումս տնտեսության աճին հստակ գնահատական տալը կլինի անշնորհակալ գործ, քանի որ առկա են երկարաժամկետ ծրագրեր: Սպասենք դրանց ավարտին,և դրանից հետո հստակեցնենք մեր գնահատականը: