Ողբերգական ավիավթար. 155 ուղևորով մալայզիական ինքնաթիռն ընկել է ծովը
Մալայզիական Air Asia ավիաընկերության ինքնաթիռներից մեկը Սուրաբայ-Սինգապուր չվերթն իրականացնելու ժամանակ եղանակային վատ պայմանների պատճառով Սումատրայի արևելյան ափին մոտ գտնվող Բելիտունգ կղզու մոտակայքում ընկել է ծովը:
Ինչպես հայտնում է kommersant.ru-ն, տեղի ԶԼՄ-ներին հղումով, շրջանառվում է մեկ այլ վարկած, ըստ որի, մալայզիական ինքնաթիռը կործանվել է վառելիքի սպառման պատճառով:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ճավայի ծովի վրա անհետացած Airbus 320-200 օդանավում եղել է 155 ուղևոր, որի մեծ մասը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ:
