Ողբերգական ավտովթար Դսեղ գյուղում. Нива-ն հայտնվել է Փամբակ գետում. եղբայրները տեղում մահացել են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Վազ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Դսեղ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորն ու հայտնվել Փամբակ գետում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել են: Մեկի դին քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել ձորից, իսկ մյուսին դուրս բերելու համար այս պահին աշխատանքներ են կատարում տեղի փրկարարները, ճանապարհային ոստիկանները:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Շահվերդյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածները Դեբեդ գյուղի բնակիչներ էին և հարազատ եղբայրներ: Նրանք էին՝ 52-ամյա Գառնիկ Նազլուխանյանը և 41-ամյա Աղասի Նազլուխանյանը:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 1-ից և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
մանրամասն՝ այստեղ:
