Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Toyota Land Cruiser Prado-ն հայտնվել է ձորում. կա 2 զոհ, 1 վիրավոր
Նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 59 NP 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Երևանից դեպքի վայր է ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը: Տեղում են նաև ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը և Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` մարզի քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գուծ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
