Ողբերգական դեպք՝ Երևանում. 30-ամյա տղամարդուն հայտնաբերել են իր բաջանաղի տան տանիքում՝ կախված
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 10 շենքի տանիքում կախված դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել են ԱԻՆ ՓԾ աշխատակիցները, ովքեր ահազանգի մասին տեղեկացրել են նաև ոստիկանության Շենգավիթի բաժին: Նշված վայր են ժամանել Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Սուրեն Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության և քննչական խումբը նշված շենքի տանիքում հայտնաբերել են 30-ամյա Դ.Հ.-ի դին: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ նա 30 տարեկան էր, ծնունդով Ստեփանավանից էր և նշված շենքում բնակվում է իր բաջանաղը: Նա եկել էր Երևան՝ բաջանաղին օգնելու՝ նրա տանը վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Դ.Հ.-ն ամուսնացած էր , կինն ու երեխան բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ստեփանավանում բնակվում է նրա մայրը և այսօր վերանորոգման աշխատանքների ժամանակ նրա բաջանաղը գնացել է շինանյութերի խանութ՝ ներկեր գնելու և վերադառնալով, նրան հայտնաբերել է տանիքում՝ կախված: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուր` shamshyan.com
