Ողբերգական դեպք Երևանում. 61-ամյա տղամարդը ընկույզի ծառից վայր է ընկել և մահացել. (Լուսանկարներ)
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ երեկ` հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքին հարակից ավտոտնակների մոտ ընկույզի ծառի տակ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մահացածը թիվ 2 շենքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Պետրոսյանն է եղել, ով, ըստ նախնական տեղեկությունների, բարձրացել է ընկույզի ծառ և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր ե նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում
