Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում. կա 2 զոհ, 2 վիրավոր
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, BMW մակնիշի 10 ՏՏ 022 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարուխան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում, 1 հոգի հիվանդանոցի ճանապարհին` մահացել են, իսկ 2 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը և Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Երևանից ժամանել է նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը:
Մանրամասն` shamshyan.com
